ՊԱՏՐԱՍՏՎԱԾ Է ՍԻՐՈՎ

Ոճն է բացահայտում՝ ով ես դու, ինչ ես ուզում ասել եւ ինչպես ես այն ներկայացնում: Մենք առաջարկում ենք մաշկի, մազերի եւ մարմնի խնամքի միջոցներ՝ ստեղծված
01 // ԻՆՉՈՒ՞ ՀԵՆՑ BOLD MEN

Մեր համոզմունքը

Վայելչագեղությունը՝ յուրօրինակության, պարզության, բնականության եւ խնամվածության ճիշտ համադրումն է:

«BOLD MEN»-ը համակցում է վստահելի բնական բաղադրիչները եւ առաջատար տեխնոլոգիաները, ստեղծելով պարզ, հաճելի եւ անուշաբույր խնամքի միջոցներ, որոնք համապատասխանում են ցանկացած անհատի ճաշակին՝թե՛ ժամանակակից, թե՛ դասական:

Մեր համոզմունքը շատ պարզ է՝ «Լինել խիզախ,համադրել այն ամենը ինչ արդեն ունենք, ստեղծագործել ո’չ պարտադրանքով, այլ սեփական ցանկությամբ եւ կամքով:Զարգացումը մեր հաջորդ քայլի գաղտնիքն է:»

02 // ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

Ինչ ենք առաջարկում

Մեր արտադրում ենք, որովհետև քո մորուքը
արժանի է լավագույնին:

Մորուքի յուղ թե մազերի քսուք, դեմքի սքրաբ թե մազերի ու մորուքի շամպուն, կամ այլ ցանկացած մեր արտադրանք ծնունդ է առնում, խառնվում եւ շշալցվում ձեռքի աշխատանքով: Մեր յուղերն ու քսուքները պատրաստված են ամենակատարյալ բնական բաղադրիչներից, ինչպիսիք են շիայի յուղը, մեղրամոմը, խաղողի կորիզի յուղը եւ E վիտամինով հարստացված մեր յուրահատուկ յուղային խառնուրդները, որոնք օգնում են մորուքը պահել մաքուր, խոնավ եւ խնամված, հնարավորություն տալով նրա առողջ աճին, միաժամանակ զերծ պահելով մաշկը չորացումից:

0

Գոհ հաճախորդ

0

Շշալցված արտադրանք

03 // ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ

Ահա իրական ջենտլմենը:

Այսօր, այս փխրուն ու անհաստատ աշխարհում դու կարիք ունես լինել ինքնավստահ ու ուժեղ, ի հայտ բերել քո էության քեզ համար կարեւոր հատկանիշները:

Կենտրոնացի’ր գլխավորին: Տղամարդկանց խնամքի միջոցների այս շարքը կստիպի թռիչք կատարել դեպի նոր բարձունքներ, գտնել ուժեղ, խիզախ, հանդուգն, ինքնավստահ լինելու նոր լուծումներ :

Հաճախորդների դրական կարծիքներ
0%
04 // ՓՆՏՐԵՔ ՄԵԶ ԵՐԵՒԱՆՈՒՄ

ՄԵՆՔ ՕՖԼԱՅՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Մեր արտադրանքը հիմնականում բաղկացած է բնական բաղադրիչներից: Արտադրանք, որը չի նվազեցնում օգտագործողի առնականությունը, այլ բացահայտում է նրա բնավորության համարձակ կողմերը:

Amazon.com,
ԱՄՆ

Բայրոն 12, Երևան, Հայաստան

Boutiqaat Men
Քուվեյթ

Զաքյան 6/44, Երևան, Հայաստան

Զվարթնոց օդակայան
Duty Free

Լեո 1, Երևան,
Հայաստան

ՊԱՏՐԱՍՏՎԱԾ Է ԶՐՈՅԻՑ

Մենք օգնել ենք հարյուրավոր մորուք ունեցող տղամարդկանց լինել յուրահատուկ:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Եկեք համագործակցենք

Եթե ​​դուք հանդիսանում եք մատակարար, բարբերշոփ կամ գեղեցկության սրահ, և հետաքրքրված եք ապրանքատեսակների ներկայացմամբ, պարզապես կապ հաստատեք մեզ հետ: Ուրախ կլինենք համագործակցել:

We use cookies to give you the best experience. Privacy Policy