Նկարագրություն
«Bold Men»-ի դեմքի օճառների շարքը փափկեցնում է մաշկը, առանց այն չորացնելու: Այս օճառները խոնավեցնում եւ հանգստացնում են մաշկը հենց առաջին օգտագործումից: Պարզությունը՝ գաղտնիքի բանալին է:
Ընտրիր քոնը
2 բրուտալ բույր
COOKIE MONSTER
Մեր սիրված թխվածքների բուրմունքով այս օճառը հաճելի զգացողություն է տալիս լվացվելիս: Ունի անուշ ու համեղ բուրմունք եւ պարունակում է եթերայուղերի խառնուրդ, որոնք էլ իրենց հերթին ապահովում են մաշկի խոնավեցումը եւ սնուցումը:

DRAGON FRUIT
Ի շնորհիվ կակաչի սերմերի եւ շիայի յուղի, ավազանման կառուցվածքով այս օճառը շերտազատում ու հեռացնում է մաշկի արտաքին աղտոտված շերտը, նպաստելով նոր, մաքուր հյուսվածքային շերտի առաջացմանը: Կարելի է օգտագործել եւ' որպես օճառ, եւ' որպես սքրաբ:

Ինչպես օգտագործել դեմքի սկրաբ-օճառը
Եղիր համարձակ
Մեր արտադրանքը բաղկացած է հիմնականում բնական բաղադրիչներից: Արտադրանք, որը չի նվազեցնում օգտագործողի առնականությունը,այլ բացահայտում է նրա բնավորության համարձակ կողմերը: