Back

«Bold Men»-ի յուղերի հիմնական բաղադրիչները պարունակում են՝

• Քաղցր նուշի յուղ
• Ոսկե ժոժոբայի յուղ
• Ավոկադոյի յուղ
• Հայկական ծիրանի կորիզի յուղ
• Յուղային վիտամին E

Նուշի յուղում առկա ճարպաթթուները ապահովում են մաշկի խոնավությունը: Ժոժոբայի յուղը ունի հակաբորբոքային հատկանիշներ, ինչը զերծ է պահում մորուքով ծածկված մաշկը գրգռվելուց: Ժոժոբան չի խցանում ծակոտիները եւ հակաալերգիկ է: Կատարում է նաեւ փափկեցնող դեր ե’ւ մորուքի, ե’ւ մաշկի համար:
Ավոկադոյի յուղում առկա բետա կարոտինը, պրոտեինը, լեցետինը, ճարպաթթուները, վիտամինները՝ A,D,E նպաստում են կոլագենի վերականգնմանը, մաշկի խոնավացմանը, ինչպես նաեւ պաշտպանմանը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ծիրանի յուղը բացառիկ միջոց է զգայուն,չոր եւ տարիքային փոփոխությունների ենթարկված մաշկի համար: Օմեգա-9-ի բարձր պարունակությունը այն դարձնում է ծայրահեղ անհրաժեշտ միջոց չոր մաշկի սնուցման, խոնավացման, հարթեցման համար:
Յուղային վիտամին E-ն դանդաղեցնում է մաշկի ծերացման պրոցեսը: Խոնավեցնելով մաշկը, կանխում է չորացումը եւ թեփոտումը:

Քաշ 0.060 kg

We use cookies to give you the best experience. Privacy Policy