Առաջին անուշաբույր միջոցը ծնունդ է առել սեփական խոհանոցում իրենց սեփական բանաձեւերով եւ բաղադրատոմսով: Մեկ տարվա ընթացքում այն վերածվեց Հայաստանի սրտում՝ Երեւանում գտնվող մի փոքրիկ ձեռնարկության:
շարունակել կառուցել եւ ընդլայնել մեր ցանցի միջազգային ներկայությունը վաճառքի գործակալների եւ մանրածախ սպառման շուկաների միջոցով, տարածելով «BOLD MEN»-ի եռանդն ու սերը,որն արդեն վերածվել է ավելի մտածելակերպի ու կենսակերպի, քան ընդհամենը տղամարդու հարդարանքի ու խնամքի ապրանքանիշի:
ապահովել ամենաբարձր որակի արտադրանք, ստեղծելով հնարավորինս բարձրակարգ ապրանքանիշ եւ շարժվել առաջ ապագայի հավատամքով՝ դառնալու «Ազգային ապրանքանիշ», որը կներկայացնի հայ ազգը եւ հայ արտադրական մշակույթը միջազգային մակարդակում, բացահայտելով յուրահատուկ արտադրանք իր բնական բաղադրիչներով, գեղեցիկ ներկայացմամբ եւ յուրահատուկ որակով, ընձեռնելով բացառիկ առավելություն տղամարդկանց որեւէ այլ միջոցների նկատմամբ:

– Ազնվություն
– Համագործակցություն
– Նորարարություն
– Ոգեւորություն
– Նվիրվածություն

Ստեղծել միջազգայնորեն ճանաչված ապրանքանիշ եւ արտադրանք, որը հպարտությամբ կներկայացնենք ամենուր:

Մենք անում ենք ավելին, քան սոսկ արտադրելը: Մենք առաջ ենք գնում ցանկացած հնարավոր ճանապարհով,օգտագործելով հնարավորինս ապահով բաղադրանյութեր եւ պատասխանատու ենք ամբողջ արտադրանքի որակի համար, իսկ մանրակրկիտ արտաքին ոճավորումը, համոզված ենք, լրացուցիչ գույներ է տալու ձեր կյանքին:

«Լինել խիզախ, համադրել այն ամենը ինչ արդեն ունենք, ստեղծագործել ո’չ պարտադրանքով, այլ սեփական ցանկությամբ եւ կամքով: Զարգացումը մեր հաջորդ քայլի գաղտնիքն է:»
Մեր արտադրանքը ներառում է անուշաբույր հավելումներ, որոնք բաղկացած են բնական եթերայուղերից, որոնք կարող են առաջացնել մաշկի գրգռվածություն: Դրա համար, նախքան օգտագործելը, խորհուրդ ենք տալիս փորձարկել արտադրանքը փոքր քանակությամբ: Վերջինիս անվտանգության մեջ համոզվելուց հետո կարող եք օգտագործել արտադրանքը:
Ամիրյան 22, Երևան, Հայաստան
Թումանյան 11, Երևան, Հայաստան
Պուշկին 49, Երևան, Հայաստան
Բայրոն 12, Երևան, Հայաստան
Boutiqaat Men
Քուվեյթ
Լեո 1, Երևան, Հայաստան
Զաքյան 6/44, Երևան, Հայաստան
Amazon.com
ԱՄՆ
Մաշտոց 16, Երևան, Հայաստան
Զվարթնոց օդակայան
Duty Free
Եթե դուք հանդիսանում եք մատակարար, բարբերշոփ կամ գեղեցկության սրահ, և հետաքրքրված եք ապրանքատեսակների ներկայացմամբ, պարզապես կապ հաստատեք մեզ հետ: Ուրախ կլինենք համագործակցել: